Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, Բրազիլիա և Արգենտինա
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 3-ին կմեկնի ԱՄՆ: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:
Մարտի 4-ին Աննա Հակոբյանն ԱՄՆ Պետքարտուղարության հրավերով ՀՀ վարչապետի տիկինը կմասնակցի Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (International Women of Courage)։ Մրցանակաբաշխությանը նախատեսվում է ԱՄՆ առաջին տիկին Մելանյան Թարմփի ելույթը։
Նույն օրը Վաշինգտոնի ազգային տաճարում Աննա Հակոբյանը ներկա կգտնվի հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակին նվիրված մեծ համերգին: Մարտի 6-ին Բրազիլիա այցի ընթացքում՝ այդ երկրի մայրաքաղաքում, Աննա Հակոբյանը կհանդիպի երկրի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին:
Նույն օրը երեկոյան արդեն Սան Պաուլո քաղաքում Աննա Հակոբյանը կհանդիպի Բրազիլիայում ՀՀ Պատվավոր հյուպատոս Հիլդա Բուրմայային։
Մարտի 7-ին Բուենոս Այրեսում Աննա Հակոբյանը հանդիպում կունենա Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանեշի հետ: Նույն օրը երեկոյան վարչապետի տիկինը կվերադառնա Երևան։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Դադարեցնում եմ ՊՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադա...