ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին ավտոբուսում կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ
Փետրվարի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
Քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 13.40-ին` Ալեք Մանուկյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Սարի թաղի 33-ամյա մի բնակչի:
Պարզվել է` րոպեներ առաջ նա թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր փող:
Կասկածվողը խոստովանել է կատարածը:
Գողոնը հայտնաբերվել է:
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում է:
Ինչ է կատարվում «Գոլդեն փելես» հյուրանոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցից, որտեղ գտնվ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կորոնավիրուսի 9 կասկածելի դեպք ունենք, սպասում ենք թեստերի պատասխաններին. Փաշինյան
Այս մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել...