Շղթայական ավտովթար Կոմիտասի պողոտայում. կա վիրավոր
Երեկ՝ մարտի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 39 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Ա-ի վարած BMW մակնիշի 55 AN 577 համարանիշի, 32-ամյա Դավիթ Ա.-ի վարած Mercedes մակնիշի 99 DG 998 համարանիշի, 29-ամյա Տիգրան Վ.-ի վարած ՎԱԶ 2110 մակնիշի 36 AT 775 համարանիշի, 34-ամյա Հակոբ Ք.-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Nissan մակնիշի առանց համարանիշի, Րաֆֆի Պ.-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Nissan մակնիշի 34 OZ 517 համարանիշի, Արթուր Ա.-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող Mazda մակնիշի 78 ZZ 789 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արամ Ա․-ի ուղևոր՝ 6-ամյա Ա. Ա-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...