Նախարարը խնդրանքով դիմել է աշակերտներին ու ուսանողներին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Շատ սիրելի աշակերտներ և ուսանողներ, այս հրապարակումն առաջին հերթին ուղղված է Ձեզ: Արձակուրդների այս օրերին միասին գործ ունենք անելու՝ ի շահ պետության:
Ուրեմն, քանի որ մեծամասամբ տիրապետում եք սոցիալական ցանցերի գործիքներին, ունեմ այսպիսի մի խնդրանք:
Նախ, դուք ծանոթացեք այս պաստառի բովանդակությանը, խստորեն հետևեք դրա պահանջներին, քանի որ վարակների տարածման այս փուլում նման միջոցառումները զգալի նվազեցնում են տարածումը:
Այնուհետև ծանոթացրեք այս պաստառի բովանդակությանը Ձեր տնեցիներին, ովքեր, գուցե, չեն օգտվում սոցիալական ցանցերից, մասնավորապես՝ տատիկ-պապիկներին։
Ու ամենակարևորը՝ բոլոր հնարավոր միջոցներով այս պաստառը լայն տարածեք ձեր էջերում, տարբեր խմբերում, չաթերում և այլն: Սույնով մեծ ծառայություն մատուցած կլինեք պետությանը:
Դե ինչ, ի գործ»:

Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Մեղադրանք է առաջադրվել Աբովյանի քաղաքապետին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավ...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...