Կորոնավիրուսի պանդեմիայի մասին հայտարարելը վաղ է. ԱՀԿ
Նոր տեսակի կորոնավիրուսի պանդեմիայի մասին հայտարարելը դեռ վաղ է,130 երկիր դեռ չեն հաղորդել հիվանդության ոչ մի դեպքի մասին: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրիեսոսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Մենք բարձր ենք գնահատում այն, որ մարդիկ այժմ քննարկում են, թե իրավիճակը համաճարա՞կ է, թե՞ ոչ: Մենք ամեն օր հետևում ենք իրավիճակին և վերլուծում ենք տվյալները: ԱՀԿ-ն չի կարողանա հայտարարել COVID-19-ի համաճարակի մասին, մինչև բոլոր ապացույցները այդ մասին չվկայեն», - ասել է Գեբրիեսոսը: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ աշխարհում վիրուսի 89.913 դեպքից 90%-ը գրանցված է Չինաստանում, մեծամասնությունը միայն մեկ նահանգում: «Մենք գիտենք, որ մարդիկ վախենում են, բայց ավելի քան130 երկիր դեռևս չի գրանցել COVID-19-ի ոչ մի դեպք»,-ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին ԱՀԿ-ին հայտնեցին Հուբեյ նահանգում անհայտ վիրուսի տարածման մասին: Ավելի ուշ մասնագետները պարզել են, որ այն նոր տեսակի կորոնավիրուս է:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...