Հայաստանը ձեռք կբերի ռադիոտեղորոշիչ 4 Swathi ռադարային համակարգ
Հնդկաստանը Հայաստանին ռադիոտեղորոշիչ 4 Swathi ռադարային համակարգ մատակարարելու 40 մլն դոլար արժողությամբ գործարք է կնքել։ Հնդկաստանը հայտարարված մրցույթում հաղթել է Ռուսաստանին և Լեհաստանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են հնդկական լրատվամիջոցները: Timesnownews.com կայքը, հղում անելով Հնդկաստանի կառավարության իր աղբյուրներին, գրել է, որ ռադարային համակարգը մշակվել է Պետական պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության Էլեկտրոնիկայի և ռադարների զարգացման հիմնադրամի Բանգալորի (Բենգալուրու) լաբորատորիայի կողմից և արտադրվել է «Bharat Electronics Limited (BEL)»-ի կողմից: Կայքի տեղեկություններով՝ Հնդկաստանն արդեն սկսել է ռադարային համակարգի մատակարարումը Հայաստանին:
Business Today-ն էլ տեղեկացնում է, որ Հայաստանը մանրամասն փորձարկել է նաև Ռուսաստանի և Լեհաստանի առաջարկված համակարգերը, սակայն հետո ընտրել է հնդկականը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, սակայն, առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...