COVID-19 Չինաստանի սահմաններից դուրս. մահացել է ավելի քան 100 մարդ
COVID-19 կորոնավիրուսով Չինաստանի սահմաններից դուրս 7 հազար մարդ վարակվել է: Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մարտի 1-ին հրապարակած ամենօրյա զեկույցում:
Նշվում է, որ անցած 24 ժամվա ընթացքում Չինաստանի սահմաններից դուրս հայտնաբերվել է հիվանդության 1160 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 7169 մարդ է: Հինգ նոր պետություններ իրենց երկրում կորոնավիրուսի առկայության մասին հայտնել են վերջին 24 ժամվա ընթացքում: Դրանք են` Ադրբեջան, Էկվադոր, Իռլանդիա, Մոնակո և Քաթար:
Նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում՝ վերջին 24 ժամվա ընթացքում 586 մարդ, երկրորդ տեղում հայտնվել է Իտալիան՝ 240 նոր դեպքով, իսկ Իրանը երրորդն է, որտեղ հաստատվել է վարակի 205 դեպք:
ԱՀԿ-ի զեկույցում նշվում է, որ Չինաստանում 44 672 վարակվածների մեծ մասը մեծահասակներ են, իսկ 2.1 տոկոսը 20 տարեկանից ցածր մարդիկ: COVID-19 վիրուսը տարածվել է աշխարհի 58 երկրում: Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է 18 մահվավան դեպք: Ընդհանուր առմամբ, ՉԺՀ-ից դուրս վիրուսից մահացել է 104 մարդ: Հայաստանը ներառված չէ ԱՀԿ-ի հրապարակած ցանկում:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...