Աթանեսյանը հրապարակել է Սանասարյանի քրգործի եզրափակիչ մասը՝ հաստատելով, որ վրաերթ եղել է
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Դանիթ Սանասարյանի՝ անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործին։ Գրառումը՝ ստորև․
«ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար պ-ն Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին որոշման եզրափակիչ մասն է, որտեղ հստակ գրված է, որ նա անչափահասին վրաերթի է ենթարկել և պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Եկեք ընդունենք, որ քիչ հավանական է, որ երեխան անզգուշությամբ ավտոմեքենային դիպչելիս ստանար նման կարգի մարմնական վնասվածքներ:
Կարճման որոշումը այսօր բողոքարկել եմ Երևան քաղաքի դատախազին»,-գրել է Աթանեսյանը:
Ավելի վաղ Դավիթ Սանասայնյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցել է իր անմեղությունը, հետևաբար քրեական գործը կարճվել է։ Նա նաև նշել էր, որ երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության հետևանքով է կողքից դիպել իր մեքենային ու վայր ընկել։
[b26b43b8514aa7a77996b3e77c3f03b1.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...