ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերիք է, այդ մարդիկ պետք է թողնեն գնան ու զբաղվեն ուրիշ գործով. Փաշինյան
Պետական կառավարման համակարգի առաջին սկզբունքը պետք է լինի բժշկական՝ չխանգարել ու որտեղ հնարավոր է օգնել: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց, որ իրենց անհանգստացնում է գործարարությամբ զբաղվելու ցուցիչը։
Նա նշեց, որ գործարար միջավայրի հետ կապված Հայաստանում պետք է ստեղծվեն հնարավոր լավագույն պայմանները:
«Այսօր պետական կառավարման համակարգում շարունակում են լինել մարդիկ, որոնք, երկար տարիներ այդ նույն կաբինետներում նստած, իրենց գլոբալ կյանքի օրակարգը ձեւավորել են՝ ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի եւ այլնի։ Այդ մարդիկ շատ չարացած են այսօր ներկաների վրա, հեղափոխության վրա, ամեն ինչի վրա չարացած են։ Եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, որ մտնում է իրենց կաբինետ, ամբողջ չարությունը պարպում են էդ մարդկանց վրա։ Պետք է այդ մարդկանց գտնել ու լիցքաթափվելու հնարավորություն տալ, թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնելու»,- ասաց նա։
Վարչապետն ասաց՝ պետք չէ, որ դանակը հասնի ոսկորին, մարդիկ սկսեն բաց նամակներով դիմել, պատմել, աղաղակել։
«Մենք գիտենք դա։ Մենք ասել ենք՝ չենք եկել գերանդին առնենք ու հնձենք, պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անենք: Ես ասում եմ՝ հերիք է, այդ մարդիկ պետք է թողնեն գնան ու զբաղվեն ուրիշ գործով, կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, հիմա դա բավականին եկամտաբեր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՈՒՂԻՂ. Մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը
Այս պահին մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվ...
ՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում է:
Ինչ է կատարվում «Գոլդեն փելես» հյուրանոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցից, որտեղ գտնվ...