Կորոնավիրուսը հասավ Վրաստան. գրանցվել է առաջին դեպքը
Վրաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին լրագրողների հետ կայացած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: Վարակված անձը միջին տարիքի քաղաքացի է, ով նախօրեին Իրանից Ադրբեջանով մուտք է գործել Վրաստան:
Առողջապահության նախարարության ղեկավարը նշել է, որ վարակվածին անմիջապես տեղափոխել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց և այլ անձանց հետ չեն կապվել: «Մարդը, ում մոտ հաստատվել է վարակը, այսօր գրեթե կլինիկական առողջ վիճակում է:
Նրա մոտ կա վիրուսի շրջանառություն: Ընդհանուր առմամբ, դեպքերի 82% -ում այս հիվանդությունն ընթանում է մեղմ ձևով», -ասել է առողջապահական գերատեսչության ղեկավարը: Ներկա պահին Թբիլիսիի հիվանդանոցում 14 մարդ հիվանդ է հոսպիտալացված բարձր ջերմությունով: Նրանցի 11-ը Վրաստանի քաղաքացի են, մյուսները Չինաստանի և Իրանի:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...