Իրանից եկած բեռնատարները ՀՀ տարածքում կերթևեկեն մասնագետների և ոստիկանների ուղեկցությամբ
Մեղրիի անցակետից Հայաստանի տարածք մուտք գործած իրանական բոլոր բեռնատարները ՀՀ տարածքում տեղաշարժվում են հայաստանցի մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` նշելով, որ այդ կարգը գործում է Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն։
«Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում` ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց հետ վերադառնալը: Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմավում է հսկողություն` ըստ նրանց բնակության վայրի»,– հայտնում է նախարարը:
Բացի այդ, այսօր Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունն իրականացնելու համար Թորոսյանի հրամանով Թեհրան է մեկնել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը։
«Ուղևորների ինքնաթիռ նստեցման ժամանակ նա տեղում կստուգի վերջիններիս ինքնազգացողությունը, կհրահանգավորի նրանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մասին և մեզ տեղեկություն կփոխանցի, որպեսզի Երևանում պատշաճ միջոցառումներ իրականացվեն: Գանգատների բացակայության դեպքում ուղևորների նկատմամբ կսահմանվի տնային հսկողություն, իսկ գանգատ ունեցողները կթեստավորվեն` անհրաժեշտության դեպքում կհոսպիտալացվեն»,– գրում է Թորոսյանը»։
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում այդ աշխատանքները համակարգում է առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանը:
Հիշեցնենք` կորոնավիրուսի վարակն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից ու հասել նաև Հայաստանին սահմանակից Իրանի Իսլամական Հանրապետություն։ Իրանում փետրվարի 25–ի դրությամբ` կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, արձանագրվել է 15 մարդու մահ։ Հայաստանում վարակի դեպք չի արձանագրվել։
Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 23–ից ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ քաղաքացիների մուտքն ու ընդունելությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...