Վարդենյաց լեռնանցքը փակ է, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ հատվածում բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս պահին լեռնանցքում բուք է:
Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ հատվածում բուք է: Շիրակի մարզի Քեթի-Աշոցք ավտոճանապարհները դժվարանցանելի են: Սոթք-Քարվաճառ և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» (մառախուղ է) կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային առանձին գոտիներում, սպասվում է բուք, և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...