Պուտինը առանձին չի հանդիպի Էրդողանի հետ, հանդիպմանը ներկա կլինի նաև Ռոհանին
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների երկկողմ հաղորդակցության և հանդիպման մասին խոսք չկա, այդպիսի միջոցառում չի կազմակերպվում։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա ասել է, որ հիմա քննարկվում է եռակողմ ձևաչափով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։ Այդ հնարավոր հանդիպմանը, բացի Պուտինից և Էրդողանից, մասնակցելու է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Մինչ այդ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է հանդիպում ունենալ Պուտինի հետ՝ Սիրիայի Իդլիբում լարվածության աճի հարցը քննարկելու համար։ Իդլիբը ներկայում կռվախնձոր է երկու տարածաշրջանային ուժերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին
Վիետնամում նոր տեսակի կորոնավիրուսով հոսպիտալացված բոլոր` 16 անձինք դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է VN...
Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ
Ադրբեջանում 2 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով: Նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Այս մասին ասվել է Ադրբեջանի առ...
Գերմանիայում մեքենան վրաերթի է ենթարկել շքերթը դիտող հանդիսատեսին. կան տուժածներ
Գերմանիայի Ֆոլկմարզեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է շքերթը դիտող ամբոխի մեջ: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 1...
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնե...