Բաքվում կորոնավիրուսի կասկածանքով 4 իրանցի է հոսպիտալացվել
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը և պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալություն համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Բաքվում կորոնավիրուսի կասկածանքով Իրանի 4 քաղաքացի է հոսպիտալացվել:
«Բաքվի կլինիկական բժշկական կենտրոնից ստացված տվյալների համաձայն, Իրանի չորս քաղաքացիներին կլինիկայի ինֆեկցիոն բաժանմունքում են տեղավորել կորոնավիրուսի կասկածանքով: 19-21 տարեկան երիտասարդները Բաքու են ժամանել մի քանի օր առաջ: Նրանք կլինիկա են դիմել նորմայից բարձր ջերմության պատճառով», - նշվում է մամուլի հայտարարությունում:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, գրանցվել է մահվան 15 դեպք:
Նմանատիպ հոդվածներ
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներին
Վիետնամում նոր տեսակի կորոնավիրուսով հոսպիտալացված բոլոր` 16 անձինք դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է VN...
Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ
Ադրբեջանում 2 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով: Նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Այս մասին ասվել է Ադրբեջանի առ...
Գերմանիայում մեքենան վրաերթի է ենթարկել շքերթը դիտող հանդիսատեսին. կան տուժածներ
Գերմանիայի Ֆոլկմարզեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է շքերթը դիտող ամբոխի մեջ: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 1...
Կորոնավիրուսի պատճառով Մոսկվայում սկսվել է վայրի կենդանիների որս
Մոսկվայի «Ռոսպոտրեբնադզորի» մոսկովյան դեպարտամենտի ղեկավար Ելենա Անդրեևան ասել է, որ Մոսկվայում իրականացվում է կրծողների...