Հասարակություն

Խուճապի պետք չէ մատնվել․ Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել

Խուճապի պետք չէ մատնվել․ Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել
«Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել»։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին փոխանցել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ…

«Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել»։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին փոխանցել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը:

Նա նշել է, որ հանրապետությունում նկատելի է գրիպի և սուր շնչառական վարակների աճ:
«ԱՀ առողջապահության և կրթության, գիտության և սպորտի նախարարությունները համատեղ հանրապետության հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրականացնում են մոնիթորինգ՝ պարզելու հիվանդության պատճառով բացակաների թիվը»,- ավելացրել է Օ. Հարությունյանը:

Ոլորտի պատասխանատուն ասել է, որ պետք չէ խուճապի մատնվել, եթե քաղաքացիների մոտ կա բարձր ջերմություն, թուլություն, հազ, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական հաստատություն և հետևել բժիշկների հորդորներին:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250