Իտալիայում կորոնավիրուսի պատճառով արդեն 4-րդ ֆուտբոլային հանդիպումն է չեղարկվում
Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրի «Տորինո»-«Պարմա» հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Այս մասին հայտնել է Football Italia-ն։ Այսպիսով՝ սա արդեն Ա Սերիայի 4-րդ խաղն է, որը հետաձգվում է կորոնավիրուսի պատճառով։ Մինչ այս հետաձգվել էին «Վերոնա»-«Կալյարի», «Ատալանտա»-«Սասուոլո» և «Ինտեր»-«Սամպդորիա» խաղերը։ Իսկ Վենետո և Լոմբարդիա շրջաններում չեղարկվել էին կիրակի օրը հայտարարված բոլոր մարզական միջոցառումները։
Այս պահին Իտալիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 100 դեպք է գրանցվել։ Առավել շատ թվով դեպքեր գրանցվել են Լոմբարդիայում (90) և Վենետոյում (17): 2 մարդ արդեն մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ
Ադրբեջանում 2 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով: Նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Այս մասին ասվել է Ադրբեջանի առ...
Գերմանիայում մեքենան վրաերթի է ենթարկել շքերթը դիտող հանդիսատեսին. կան տուժածներ
Գերմանիայի Ֆոլկմարզեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է շքերթը դիտող ամբոխի մեջ: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 1...
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվել է. դեսպան Ժան Հանհու
Չինաստանում մշակվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այդ մասին Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտ...
Իրանում հերքել են Ղոմ քաղաքում կորոնավիրուսից 50 մահացածների մասին տվյալները
Իրանի Ղոմ քաղաքում, որտեղից սկսվել Է կորոնավիրուսի տարածումը, վիրուսից 50 մահացածների վերաբերյալ տվյալները ճիշտ չեն: Այդ...