Առանձին դպրոցներում նկատվում է բացակայությունների բարձր ֆոն. Հարությունյան
«Այս պահին տեղեկատվություն չունենք Հայաստանում կորոնավիրուսի որեւէ դեպքի մասին, խորհրդակցում ենք Առողջապահության նախարության հետ։ Առողջապահության նախարարությունը պետք է ֆոնի մասին ասի, միջնորդություն ներկայացնի, որ մենք որոշում կայացնենք»,-այս մասին լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դպրոցները ժամանակավոր փակելու վերաբերյալ հարցադրումներին:
Նա նշեց, որ ունեն տեղեկություններ, որ առանձին դպրոցներում նկատվում է բացակայությունների բարձր ֆոն, բայց սպասում են Առողջապահության նախարարության գնահատականին:
ԵՊՀ-ում դասախոսի ձերբակալելու լուրերի վերաբերյալ նախարարն ասաց՝ քանի դեռ կա քննություն, որևէ մեկնաբանություն չի տալու:
Տեղեկացրեց նաև, որ մասնակցելու է հանրաքվեի քարոզարշավին, բայց ինչ գրաֆիկով ՝ չգիտի:
Հարությունյանը վստահեցրեց՝ քարոզարշավին որևէ բուհ կամ դպրոց ներգրավված չի եղել և չի լինելու:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Բժշկական դիմակներ Հայաստանում չկան, իսկ կորոնավիրուսն այսքան մոտ է․ քաղաքացիներն ահազանգում են
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո Հայաստանում բժշկական դիմակները թանկացել են, իսկ խոշոր դեղատնային ցանցե...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...