Քաղաքականություն

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին
Թուրքիան ԱՄՆ-ին դիմել է ամերիկյան արտադրության «Patriot» ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերի գնման առաջարկով:Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ` ԱՄՆ-ն դեռևս…

Թուրքիան ԱՄՆ-ին դիմել է ամերիկյան արտադրության «Patriot» ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերի գնման առաջարկով:

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ` ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացրել «Patriot»-ի մարտկոցների վաճառքի վերաբերյալ, հայտնում է ermenihaber-ը։  

Գործակալության թղթակիցը հարցազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնյայի հետ:

«Գիտենք, որ «Patriot» համակարգերի գնման վերաբերյալ առաջարկ ենք ստացել, սակայն ինչպես նկատում եք, առայժմ որևէ որոշում չի կայացվել»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:

Լրագրողի «Անկարան ե՞րբ է առաջարկ ներկայացրել Վաշինգտոնին» հարցին ի պատասխան` ամերիկացի պաշտոնյան հստակ տեղեկություններ չի հայտնել, փոխարենը նշել է` «վերջերս»:

Նմանատիպ հոդվածներ

Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250