Արաբկիրի նախկին թաղապետը հարցաքննվում է

Երևան քաղաքի քննչական վարչությունում այս պահին հարցաքննվում է Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը։

Երեկ` դատարանի որոշմամբ, խուզարկություն էր կատարվել Հովհաննես Շահինյանի բնակարանում։

 

Ըստ նրա` խուզարկության ընթացքում օրենքով արգելված որևէ բան չի գտնվել, ոչինչ չի առգրավվել, և այսօր` ժամը 15։30-ին, ինքը հրավիրվել է Երևանի քաղաքային վարչության ծանր հանցագործությունների բաժին` հարցաքննության։

 

Շահինյանը խոսքով` սա նկատմամբ քաղաքական հետապնդում է։ Նա այս հարցի վրա հրավիրել էր նաև իրավապաշտպանների ուշադրությունը։

Արաբկիրի նախկին թաղապետը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ այս ամենը կարող է կապ ունենալ 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոնք առնչվում են նաև իր հոր և Կոմիտասի 5-րդ շուկայի հետ։ Շահինյանը, սակայն, այլ վարկած էլ ունի։

 

«Հնարավոր է, որ սա կապ ունի նաև 2006-2007թթ. իմ աշխատանքային գործունեության հետ։ Ես այն մարդկանցից չեմ, որ հայտարարեմ, թե աշխատանքի ընթացքում խախտումներ թույլ չեմ տվել, հնարավոր է, որ այդպիսիք եղել են, աշխատանք է, կարող է ինչ-որ բան պատահել,»,- ասել է նա։

Շահինյանը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, սակայն կարծում է, որ դա իր քաղաքացիական կամքն է և այդ հանգամանքը չի կարող առնչություն ունենալ այսօրվա հարցաքննության հետ։

 

Նշենք, որ 2006-2007թթ. Հովհաննես Շահինյանը եղել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը։ Մի քանի ամիս առաջ Հովհաննես Շահինյանը հրավիրվել էր նաև ԱԱԾ` հարցաքննության։

 

Քաղաքականություն

Պատահարներ