Թե ինչու Այո․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«2008թ․ փետրվարի 19-ին կայացած խայտառակ ընտրություններից հետո գործող նախագահը շնորհավորում է «հաղթած նախագահին»: Ըննդդիմությունը համաձայն չէ հրապարակված նախնական արդյունքների հետ։ Սկսվում են բողոքի ակցիաներն ու շուրջօրյա հանրահավաքները։ Իշխանությունը պատրաստվում է Մարտի 1-ին։

Սահմանադրական դատարանը պատրաստվում է իր բաժին հանցագործությանը։

 

12 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սարգսյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2008 թվականի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ազատ և արդար ընտրություններում Ձեզ ստացած քվեն Հայաստանի Հանրապետության արագընթաց զարգացմանն ու ժողովրդավարացմանը միտված բարեփոխումների շարունակականության քվեն է:

Հայաստանի տնտեսության աճի տեմպերի պահպանումը, աղքատության հաղթահարումն ու կյանքի նոր որակի ապահովումը, Հայաստանի միջազգային ներգրավվածության խորացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և վերջնական կարգավորումը Ձեր առջև ժողովրդի կողմից դրված բազմաթիվ խնդիրներից միայն մի քանիսն են:

 

Վստահ եմ, որ Դուք Ձեր բոլոր գիտելիքներն ու հմտությունները ներդնելու եք այդ նպատակների իրականացման գործում:

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջիկա տարիները կնշանավորվեն պետության կայունության ամրապնդմամբ և հասարակության ներսում հանդուրժողականության խորացմամբ: Հայաստանը օժտված է բացառիկ մարդկային ներուժով, որը պետք է լիարժեք ծառայի մեր Հայրենիքի առաջընթացին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, եռանդ և ուժ` պետության բարձրագույն պաշտոնում ժողովրդին Ձեր ծառայությունները մատուցելու համա»:

 


 

Քաղաքականություն