«Ժողովուրդ»․ Սարգիս Սահակյանին նշանակել է լրացուցիչ պատիժ
«Ժողովուրդը» գրում է․ «Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին սահմանվեց պատիժ: ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել է նոր որոշում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարզպետ եղած ժամանակ Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և «ԳրԷդշին» ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի հետևանքով էական վնաս է հասցրել պետությանը»:
Դատելով նախկին մարզպետին առաջադրված երկու մեղադրանքներից՝ նա պետք է ազատազրկման դատապարտվեր 7 տարի ժամկետով, սակայն համաներմամբ ազատվել էր դատավճռով նշանակված պատժից: Իսկ ահա մեղադրող դատախազն այնքան էլ համամիտ չի եղել դատարանի որոշման հետ, և գործը հոկտեմբերի 22-ին բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը և ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանի եղբորը՝ Սարգիս Սահակյանին, նշանակել է լրացուցիչ պատիժ՝ զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից 1 տարի ժամկետով»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...