Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ
Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ: «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դարիա Վոլոդինայի օրենսդրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ գրանցվել է փետրվարի 14-ին (№ 3070, 02/14/2020), հայտնում է ermenihaber-ը։
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը կարևորել է պատգամավորի այդ նախաձեռնությունը և մեկնաբանել մարդասիրության, ճշմարտության եւ արդարության գաղափարներին հավատարիմ լինելու տեսանկյունից:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին 10 տարվա ընթացքում սա արդեն 4-րդ օրենսդրական նախաձեռնությունն է: Վերջերս «Ժողովրդի ծառաե կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել էր հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման նախագիծը (№ 2376, 05.11.2019):
2013թ. Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը և Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...