Փաշինյանը խոստանում է վերանայել բալային համակարգը, երբ վարորդական իրավունքից զրկվողներ լինեն
Այս պահի դրությամբ բալային համակարգի պատճառով որևէ մեկը դեռ չի զրկվել վարորդական իրավունքից։ Այս մասին այսօրվա ուղիղ միացմամբ վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ բոլոր զրկումները կապված են եղել կոպիտ խախտումների հետ։
Փաշինյանը տեղեկացրեց, որ վարորդական իրավունքից զրկումները պայմանավորված են եղել խմած վարելու, առանց պետհամարանիշների վարելու, ոստիկանության պահանջը չկատարելու և նման դեպքերի հետ։
Իսկ բալային համակարգով բալերից զրկվելու հետևանքով վարորդական իրավունքից մարդկանց մի մասը կզրկվի մարտի վերջին-ապրիլի սկզբին։ Սա Փաշինյանի կանխատեսումն է։ Եվ հենց այդ ժամանակ, ըստ Փաշինյանի, հնարավոր կլինի մանրակրկիտ վերլուծել և անհրաժեշտության դեպքում «տյունինգ» անել բալային համակարգը։
Վարչապետը խոստացավ այդ թեմային վերադառնալ հենց այդ ժամանակահատվածում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...