Թուրքիայի բանակի և արդարադատության նախարարության 228 աշխատակցի ձերբակալելու որոշում է կայացվել
Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) դեմ տարվող հետաքննության շրջանակներում զինված ուժերի և արդարադատության նախարարության 228 աշխատակցի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, հայտնում է ermenihaber-ը։
Այսպես, Իզմիրի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերի 157 նախկին և ներկա ներկայացուցիչների ձերբակալման որոշում է կայացրել։ Նրանցից 101-ը ներկա պահին պաշտոնավարում էին։ Որոշման հիման վրա Թուրքիայի 43 նահանգներում կասկածյալների հայտնաբերման ուղղությամբ հատուկ գործողություններ են իրականացվել։
Մյուս կողմից, Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը FETÖ-ի դեմ տարվող հետաքննության շրջանակներում որոշում է կայացրել արդարադատության նախարարության 71 աշխատակցի ձերբակալման վերաբերյալ։
Անկարայի ոստիկանության անվտանգության վարչության հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումները 15 նահանգի նախապես ճշտված հասցեներում միաժամանակյա գործողություններ են իրականացրել։ Կասկածյալների թվում կան քարտուղարներ, գործադիր տնօրեններ, քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...