Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չկայացավ
Հ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ թարգմանչի բացակայության պատճառով:
Փաստացի նիստը չսկսված հետաձգվեց:
Ինչպես հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը, նիստից անմիջապես առաջ թարգմանիչ Ծովինար Թորոսյանից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ նա չի կարող ներկա գտնվել նիստին, իսկ դատարանը կարճ ժամանակով չի կարողացել ապահովել թարգմանչով: Հաշվի առնելով այն, որ առանց թարգմանչի նիստի անցկացումն անհնար է (թարգմանիչն ապահովում է թարգմանություն ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի համար), դատավորը հետաձգեց նիստը: Նիստը կկայանա փետրվարի 25-ին ժամը 13:00-ին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...