Այսքան զոհեր ունենք, և ոչ մի հրամանատար չի դատվում․ Գևորգ Պետրոսյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ հանուն մեկ անձի սահմանադրական փոփոխություններ անելը մեր երկրի համար շռայլություն է։
««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միաձայն քվեարկեց այդ հանրաքվեին չքվեարկելու օգտին, ոչ թե նրա համար, որ իշխանությունն էր այն ներկայացնում, մեզ համար ոչ թե հեղինակն է կարեւորը, այլ թե որքանով է ծառայում ՀՀ հզորացմանը և սոցիալ-տնտեսական ընթացքին»:
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ իրենք սկզբանե հայտարարել են, որ սահմանադրական փոփոխությունները իրավական կողմից խոցելի են։
«Մեր խմբակցության պատգամավորներից Միքայել Մելքումյանը քննարկման ժամանակ քաղաքական թիվ մեկ ամբիոնից առաջարկեց 24 ժամ նստել, քննարկել և ունենալ թղթին հանձնված բարի ցանկություն, այն է՝ կատարելագործել արդարադատության համակարգը։ Բայց իշխանությունը մեր առաջարկին ուշադրություն չդարձրեց, և հրատապ ռեժիմով անցկացրեցին նախագիծը։ Այն դեպքում, որ Մ․ Մելքումյանը ասաց, որ ստացվել է ԵԽԽՎ երկու համազեկուզողների կոշտ հորդորը, որ՝ հարգելի իշխանական խմբակցություն, դադարեցրեք քվեարկումը, նախագիծը ներկայացրեք եզրակացության և նոր դրեք շրջանառության։ Հիմա այսքանից հետո Բարգավաճ Հայաստանը, ի՞նչ հիմք ուներ կողմ քվեարկեր և հանես գար «Այո»-ի շտաբում»,- ասաց Պետրոսյանը:
Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ վերջին շրջանում բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին, նշեց, որ պետք է հրամանատարությանը պատասխանատվության ենթարկել։
Միեւնույն ժամանակ պատգամավորը համաձայն չէ այն պնդման հետ, որ մահվան դեպքերը կապված են բանակում առկա քրեական ենթամշակույթի հետ։
«Ես հիմա ակնկալում և պահանջում եմ՝ որպես ՀՀ քաղաքացի և Աժ պատգամավոր, որ իրավապահ մարմինները շատ արագ քննեն, օրինակ, վերջին մահվան հանգամանքը։ Որևէ մեկին չթիրախավորելով՝ պետք է ասեմ, որ հրամանատարները պետք է դատվեն։ Այսքան զոհեր ունենք, և ոչ մի հրամանատար չի դատվում։ Ինչի՞, պաշտոնական անփութություն է, մարդիկ ժամը գալիս է՝ դռները փակում, գնում են, զինվորները մնում են մենակ»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...