Արցախի պաշտպանության նախարարը կլքի զբաղեցրած պաշտոնը․ «Հրապարակ»
Hraparak.am-ը տեղեկացնում է, որ Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը կլքի զբաղեցրած պաշտոնը, փաստն այդ պայմանավորված է վերջին շրջանում խաղաղ պայմաններում մահացած զինվորների թվի կտրուկ աճով: Լրատվականը հայտնում է, որ Արցախի ՊԲ աղբյուրը փոխանցել է, որ ազատման դիմում դեռեւս չկա, բայց կան խոսակցություններ:
Րոպոներ առաջ ստացած տեղեկատվության համաձայն՝ արդեն քննարկվում է նաեւ նրա փոխարինողի անունը, ՊԲ հրամանատարի պաշտոնը, ըստ մեր աղբյուրի, կզբաղեցնի Ջալալ Հարությունյանը, ով 2018 թվականից զբաղեցնում է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը:
Խոսվում է նաեւ ՀՀ զինված ուժերում այլ պաշտոնյաների ազատման մասին, մասնավորապես ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկության: Հիշեցնենք, որ այսօր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ էր այս հարցով խորհրդակցություն հրավիրվել, որին մասնակցել են Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...