Աջափնյակ վարչական շրջանի ևս մեկ պաշտոնյա է հրաժարական ներկայացրել
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու Վարդեգես Զուռնաչյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ,
անցած մեկ տարվա իմ և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջև դրված խնդիրները։ Անշուշտ, եղել են նաև թերություններ։
Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Մաղթում եմ բեղումնավոր աշխատանք նշված պարտականությունները ստանձնող աշխատակցին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...