Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումը ՀՔԾ-ում չեն ստացել
Հատուկ քննչական ծառայությունը դեռեւս չի ստացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումը։ Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասացին Հատուկ քննչական ծառայությունից։
Գլխավոր դատախազությունից էլ փոխանցեցին՝ Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ դրանցում պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հրապարակ»-ը գրել էր, որ Սուրեն Պապիկյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն և անգամ դատապարտված է եղել։
Նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հաստատել էր նյութի բովանդակությունը եւ տեղեկացրել էր՝ խոսքն ինչի մասին է: Ուղիղ եթերի վերջում Պապիկյանը դիմել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ոստիկանապետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել լրատվամիջոցին։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...