«Ձեր զինվորների գանգերից երկնաքերեր ենք սարքելու». սպառնացել են Թուրքիայում ՌԴ դեսպանին
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Յերխովը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումների ֆոնին շարունակում է սպառնալիքներ ստանալ սոցցանցերում, հայտնում է ermenihaber-ը։
Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ դեսպանը պատմել է այդ սպառնալիքների մասին:
«Օրինակ՝ երեկ երեկոյան և այսօր առավոտյան ստացածս սպառնալիքների մեջ կան այսպիսի արտահայտություններ՝ «Ձեր զինվորների գանգերից երկնաքերեր ենք սարքելու», «Մեր ամեն կաթիլ թափված արյան համար պատասխան եք տալու»:
Ռուս դեսպանը նաև նշել է, որ այդ սպառնալիքները լուրջ չի ընդունում և առնվազն իր անվտանգության համար չի անհանգստանում, քանի որ լավ պաշտպանված է, սակայն մտահոգ է, որ այս ամենից կարող են տուժել ռուս-թուրքական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի դեսպանն արդեն հայտարարել էր սոցցանցերում սպառնալիքներ ստանալու մասին: Դեսպանն ասել էր, որ ինքը ստացել է այսպիսի գրություններ. «Հրաժեշտ տուր կյանքիդ», «Ոչ մեկ քո վրա չի լացելու», «Եկել է քեզ վառելու ժամանակը» և այլն:
Դրանից հետո թուրքական իշխանություններն խստացրել են անվտանգության միջոցառումները Անկարայում Ռուսաստանի դեսպանատան մոտ:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...