Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին
Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը
Tert.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Զինված ուժերը մի պահ պետք է կանգ առնեն, եղած ծրագրերին զրոյից ընթացք տան` բանակում մահվան դեպքերի կանխարգելման համար: Նրա խոսքով՝ իր ղեկավարման ժամանակ երկու կաղապարված արտահայտություն արգելել է՝ առաջինը՝ ՙբանակը հասարակության հայելին է՚ և երկրորդը՝ ՙբոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են՚: Արգելել է, որովհետև, ըստ նրա, նման արտահայտությունները երբեմն արդարացնում են այն, ինչ տեղի է ունենում բանակում:
Անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում վերջին շրջանում մահվան դեպքերի մտահոգիչ պատկերին` նախկին նախարարը ասել է, որ ԶՈւ-ի ղեկավարությունը գիտի՝ ինչ պետք է անել, իրենք ունեն ուսումնադաստիարակչական աշխատանքների պլան, և այդ պլանի համաձայն համապատասխան աշխատանք պետք է իրականացնել:
ՙԵվ այդ գործը պետք է թողնել բանակի հրամանատարներին, անձնակազմի գծով տեղակալներին և հոգեբաններին, հասարակության մեջ ավելորդ շահարկումներով ճիշտ քայլ չենք անում, դրանից մեր հակառակորդներն են հրճվում: Պարզապես բանակի ղեկավարությունը մի պահ պետք է կանգ առնի, ամեն ինչ մի կողմ թողնի և հասկանա իրականությունը՚,–ասել է Օհանյանը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...