«Մենք թշնամի ունենք երեխեք, ու ձեր խաղերի ժամանակը չունենք». Երվանդ Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը երկուշաբթի է։ Դե վեր կացեք ու ձեր ողջ իշխանությունով ասեք, թե վաղը ժամը քանիսի՞ց եք դադարեցնում ներքին թշնամանքի ու ատելության քարոզը, քանիսի՞ց եք դադարում թշնամիներին փնտրել մեր քաղաքներում, ավաններում ու գյուղերում, քանիսից եք դադարեցնում ֆեյսբուկապետության շրջանակներում հակառակորդներին պախարակելու ու խալխին հաճոյանալու արշավն ու գործով զբաղվելու, գործով, ժամը քանիսին եք մեզ հստակ ներկայացնելու ձեր անելիքները, ծրագրերը։ Մեկ էլ վաղը չմոռանաք որևէ ժամի հստակ գնահատական տալ վերջին օրերին բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերը շահարկող անասուններին, ովքեր այդ ամենի տակ դիտավորություն են տեսնում ու հայ մարդկանց անուններ տալիս, թե չէ տպավորություն է, որ դա իրականացնող ստահակները ձեզնից շատ հեռու չեն։
Մենք թշնամի ունենք երեխեք, ու ձեր խաղերի ժամանակը չունենք, մեզ պետություն է պետք, տնտեսություն, զենք, կարգապահ բանակ, միասնական հասարակություն, ավանդական ազգային արժեքներ, ազգային գաղափարախոսություն, միջազգային ասպարեզում կանխատեսելի հարաբերություններ...
Դուք այսօր դեռ չեք հասկանում, բայց ամենաքիչը դուք եք մեզ պետք, երեխե՛ք»։
Նմանատիպ հոդվածներ
«Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել է․ «1. Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստացել այնպես, ինչ...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...