ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն հրապարակել է Իդլիբում իր ԶՈՒ-ի նշանառության տակ վերցված թուրքական ավտոշարասյան կադրերը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ռուսական ուժերի նշանառության տակ գտնվող Թուրքիայից դեպի Սիրիայի Իդլիբ նահանգ շարժվող ավտոշարասյունը, հայտնում է ermenihaber-ը։
Տեսանյութը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:
Ավտոշարասյունը կազմված է եղել զրահամեքենաներից, ինչի պատճառով ռուս ուժայինները թիրախավորել են այն:
Տեսանյութը թուրքական մամուլում Ռուսաստանի կողմից Թուրքիային ուղղված սպառնալիք է բնութագրվել: Տեսանյութում նկատվում է, որ Թուրքիայի կողմից ուղարկված այդ ավտոշարասյունը հայտնվել է ռուս ուժայինների նշանառության տակ:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Իդլիբում գտնվող զինվորականությանը մատակարարվող զենք-զինամթերքն ու զրահամեքենաներով բեռնված ավտոշարասյուները լրջորեն սրում են իրավիճակը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Տոնոյանը ԱԺ-ում խոսեց Արցախի «էլիտար» զորմասին մասին
«Էլիտար զորամաս գոյություն չունի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն է արեց պաշտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը Փաշինյանին սպասելիս. «Սպասեցնելու նուրբ արվեստը ... ))»
Տեսանյութ ու լուսանկարներ են հայտնվել համացանցում որոնցում երևում է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ 6 րոպ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցազրույց է տալիս
Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս` ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբեր...