ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ ուզում ոչ մի քաղաքական աստառ տալ այս ամենին. Մովսիսյանը` Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին
Քաղաքական աստառ չեմ ուզում տալ այս ամենին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանն՝ անդրադառնալով երեկ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն:
«Ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, չեմ ուզում ոչ մի քաղաքական աստառ տալ այս ամենին», - ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Հայրապետյանի հայտարարությանը, որ մի օր ինքը «ոտքերը կմաքրի իրանց վրա»՝ ոստիկանապետի տեղակալն ասաց.
«Միգուցե դրանք արվել են էմոցիոնալ ֆոնի վրա, բայց ես նման արտահայտություններին այսպես կարձագանքեմ՝ յուրաքանչյուր օրինական գործողություն պետք է ստանա իր գնահատականն ու տրամբանական լուծումը»:
Դիտարկմանն՝ արդյոք դրան արձագանք կլինի, և արդյոք դա դիտարկվել է որպես սպառնալիք, փոխոստիկանապետն արձագանքեց.
«Չեմ կարող գնահատական տալ սպառնալիք էր, թե սառնալիք չէր, կարող է դա զուտ էմոցիոնալ արտահայտում լինի, բայց, իհարկե, ողջունելի չէ ոչ մի անձի կողմից», - նշեց նա:
Ճշտող հարցին՝ հստակ ի՞նչ դեպքերում են մարդկանց բերման ենթարկելուց «պառկեցնում ասֆալտի», Մովսիսյանն ասաց, որ գործողություններն իրականցվում են օրենքի սահմաններում:
«Գոյություն ունի ուժի կիրառման չափ, ձև և այդ ամենն ամարգարված է օրենքով», - ասաց նա:
Հարցին, եթե չեն դիմադրում, ապա ինչպե՞ս է վարվում ոստիկանությունն այս դեպքում, Մովսիսյանն ասաց.
«Եթե չեն դիմադրում, մենք չենք «պառկեցնում ասֆալտին»»:
Տեսանյութը` Livenews.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Տոնոյանը ԱԺ-ում խոսեց Արցախի «էլիտար» զորմասին մասին
«Էլիտար զորամաս գոյություն չունի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն է արեց պաշտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը Փաշինյանին սպասելիս. «Սպասեցնելու նուրբ արվեստը ... ))»
Տեսանյութ ու լուսանկարներ են հայտնվել համացանցում որոնցում երևում է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ 6 րոպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի օր ես եմ պառկացնելու, ոտքերս մաքրելու իրենց վրա. Ռուբեն Հայրապետյան
Նույնիսկ եթե պառկեցնեին ասֆալտին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բ...