Չինաստանից Հայաստան եկող ուղևորներ պրակտիկորեն չունենք. Թորոսյան
Չինաստանից Հայաստան եկող ուղևորների թիվը շատ փոքր է, և մեր կողմից դրված սահմանափակումները՝ վիզայի ազատականացման ռեժիմի ժամանակավոր կասեցումը, նպաստել է նրան, որ մենք պրակտիկորեն չունենք Չինաստանից Հայաստան եկող ուղևորներ, որոնք վարակի հնարավոր աղբյուր կարող են լինել։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր քաղաքացիների մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ քննարկում եղավ։ Հանձնարարական եղավ, որ պարզվի, թե Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվն ինչքան է և տեղափոխման հարցում պետությունն ինչ աջակցություն կկարողանա ցուցաբերել»։
Նախարարը նաև նշեց, որ Չինաստանից Հայաստան եկածների մեկուսացման խնդիր չկա։
«Հակահամաճարակային միջոցառումներ արվում են ըստ միջազգայնորեն ընդունված ցուցումների։ Մեկուսացում չկա, կարիքի դեպքում կկազմակերպվի, մեր հակահամաճարակային միջոցները շատ արդյունավետ են»,-ասաց նախարար։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...