«Ժողովուրդ». Իմքայլականննեը մեկնել էին Դիլիջան. ի՞նչ հարցեր են քննարկել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Ինչպես հայտնի է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեք օրով մեկնել էր Դիլիջան, որպեսզի, իրենց իսկ խոսքով ասած, մշակեին 2020 թվականի ռազմավարությունը: Օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, իմքայլականներին է միացել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հիմնական քննարկումները ծավալվել են հենց այդ օրը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քննարկվող թեմաները եղել են օրենքի մի քանի նախագծեր, որոնք պետք է առաջիկայում խորհրդարանականները ներկայացնեն քննարկման:
Թերթի տեղեկություններով՝ նախ եւ առաջ քննարկվել են փետրվարի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարվող փոփոխությունները, որը, կարելի է ասել, անգամ իմքայլականների մոտ է խառնաշփոթ առաջացրել, քանի որ սահմանադրական փոփոխությունների գործընթացից դուրս է թողնում ՀՀ եւ ՍԴ նախագահներին:
Այնուհետեւ օրակարգում են եղել Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները. իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնել» ռեյտինգային ընտրակարգը: Այս առնչությամբ թերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ, որը եւս ակտիվ մասնակցել է քննարկումներին:
«Ես կարծում եմ, որ մենք՝ որպես իշխող քաղաքական ուժ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք Հայաստանի տնտեսական զարգացումը, քաղաքական ստաբիլությունը, բարձր տրամադրությունը եւ այն ամբիցիոզ ծրագրերը, որ կան մեր առջեւ», – նշեց նա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...