Հուսով ենք՝ այլ խմբակցությունները ևս հետաքրքրված են ներկայացված նախագծի ընդունմամբ. Մարուքյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրենքի նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում է հանել ԱԺ լսումներ կազմակերպելու որոշ սահմանափակումներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը:
Դրանով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն կարգավորումները, որոնք սահմանափակում են խմբակցությունների կողմից լսումներ հրավիրելու հնարավորությունը։
Այսինքն, այժմ խմբակցությունը կարող է խորհրդարանական լսումներ կազմակերպել՝
– միայն իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով,
– յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում 1 անգամ:
Մեր կողմից առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այս սահմանափակումները կհանվեն օրենքից, և խմբակցություն հնարավորություն կունենա լսումներ հրավիրել ցանկացած ժամանակ և ցանկացած առարկայի վերաբերյալ։
Հուսով ենք՝ այլ խմբակցությունները ևս հետաքրքրված են ներկայացված նախագծի ընդունմամբ», – գրել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...