Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում, ասվում է.
«Ինչպես հայտնի է «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությունից (Հայկական ժամանակ, armtimes. com) պահանջել էինք հերքել նշված կայքում հունվարի 12-ին հրապարակված «Պատիվ ունեմ, թե պատիվ չունեմ...» վերնագրով հոդվածում Արթուր Վանեցյանի վերաբերյալ սուտ, զրպարտչական տեղեկությունները։ Դիմումն ու հերքման բովանդակությունը մեր կողմից հրապարակվել էր, և հանրությունը հնարավորություն ունեցել է առանձին-առանձին մեջբերումներով ծանոթանալ, թե կոնկրետ որ արտահայտություններն են հանդիսանում զրպարտություն ու որոնք է անհրաժեշտ ամբողջությամբ հերքել։
Այսօր, սակայն, նշված ընկերությունից ստացել ենք հավանաբար մեզ ուղղված մի գրություն, որով հայտնվում է, թե «հերքման մասին դիմումը և դրան կից ներկայացված հերքման տեքստը» ընկերության կողմից քննարկման առարկա չեն դարձվում։
Նույն գրությամբ, սակայն, քննարկման առարկա դարձնելով թե՛ դիմումը, թե՛ հերքման տեքստը, հեղինակը նշում է.
1. Ա.Վանեցյանի ներկայացուցիչները, վերջինիս կողմից տրված լիազորագրի համաձայն ունեն «հերքման պահանջ ներկայացնելու իրավունք», բայց չունեն «նման բովանդակությամբ հերքման տեքստ ներկայացնելու իրավասություն»։
2. Հերքման տեքստում ու դիմումում նշված չէ, թե «հրապարակված հոդվածում, կոնկրետ, որ արտահայտություններն են Արթուր Վանեցյանի համար եղել զրպարտող կամ նրա իրավունքները խախտող»։
Մինչդեռ մեզ տրված լիազորագրերի համաձայն մենք լիազորված ենք և՛ ներկայացնելու «հրապարակված նյութի վերաբերյալ հերքում տարածելու պահանջ, այդ թվում ներկայացնելու հերքման տեքստ», և՛ «անելու հայտարարություններ, ներկայացնելու և ստանալու փաստաթղթեր, դիմումներ, բողոքներ, հաղորդումներ, այլ նյութեր, ստորագրելու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»։
Կարծում ենք այս գրությունը լիովին համարժեք է 12.01.2020 թվականին հրապարակված հոդվածի բովանդակությանը, դրա հավելյալ մեկնաբանումը ժամանակի անտեղի վատնում է, իսկ ժամանակը հարկ է օգտագործել արդյունավետ՝ քաղաքացիական հայցը նախապատրաստելու և հնարավորինս արագ այն դատարան ներկայացնելու համար։
Ա.Վանեցյանի ներկայացուցիչներ `Լուսինե Սահակյան, Արամազդ Կիվիրյան»։
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...