Գագիկ Խաչատրյանն առողջական լուրջ խնդիրներ ունի. պաշտպանների հայտարարությունը
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքի քննության նիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 3-ին։ Նիստը կվարի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, ով հայտնի է, որպես Helpcourt հարթակում ամենաբարձր հայ վարկանիշ ունեցող դատավորներից մեկը։
Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական բողոքի նիստը տեղի է ունենում Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման մասին բազմաթիվ ահազանգներին զուգահեռ։ Գագիկ Խաչատրյանն արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է և առնվազն երեք անգամ բժշկական օգնության, հրատապ հետազոտության և հոսպիտալացման մասին տեղեկատվություն է հրապարակվել մամուլում։ Ըստ փաստաբանական խմբի, Խաչատրյանը սիմպտոմատիկ բուժում է ստանում կալանավայրում, այնինչ, նա մասնագիտացված հատուկ խնամքի կարիք ունի, և բժշկական օգնության բացակայության դեպքում անդառնալի հետևանքներ կարող են առաջանալ։
Հիշեցնենք, որ կալանավորումից առաջ Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայի Դաշնությունում և քննիչի առաջին իսկ հեռախոսազանգով ժամանել Երևան՝ որևէ կերպ չփորձելով թաքնվել քննությունից։ Խաչատրյանը Գերմանիայում հետվիրահատական բուժում էր ստանում. նա ողնաշարի և հենաշարժողական ապարատի հետ խնդիրներ ունի, մարմնում իմպլանտ է տեղադրված։
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դիմել է ԱԱԾ և հայտնել, որ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի...