Ստրասբուրգում Ադրբեջանին ուղղակիորեն փռեցին ասֆալտին. Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ստրասբուրգում քննարկեցինք Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցն ու մեր հարեւան երկրին ԵԽԽՎ-ում փռեցին ասֆալտին։
Ադրբեջանցի Սամեդը մի լալահառաչ շոու կազմակերպեց, թե ինչ իրավունքով են հայ պատգամավորները ընդհանրապես խոսում և ո՞վ է Եվրոպայի խորհուրդը, որ քննարկի Ադրբեջանին։ Շոուն, սակայն, փառահեղորեն տապալվեց, Ադրբեջանին ուղղակիորեն փռեցին ասֆալտին, ծեփեցին պատերին՝ հիշելով խավիարից մինչև ադրբեջանական կոռուպցիոն լվացքատուն, վերջում էլ ձայների առավելագույն մեծամասնությամբ ընդունելով քաղբանտարկյալների մասով բանաձևը։
Առաջին անգամ վերջին շատ երկար տարիների ընթացքում Ադրբեջանին չհաջողվեց տապալել քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցը։ Ադրբեջանական խավիարը, գոնե այս պահին, Եվրոպայի խորհրդում դադարել է գործոն լինելուց։
Եվ դա փաստ է»:
[cb0fc4f4374f8e59faa0a7a87ee45a98.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Նախկին իշխանությունները պայմանավորվել են 5 միլիարդ դոլարով Արցախը հանձնել Ադրբեջանին. Սամվել Բաբայան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...