Երևանում թալանել են բժշկի ավտոմեքենա
Երեւանում, այսօր՝ հունվարի 31-ին, հերթական ավտոմեքենայի թաանման դեպքն է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Բաբայան փողոցի շենքերից մեկի բնակիչը նկատել է, որ բակում կայանված իրեն պատկանող Lexus մանիշի 11 GԼ 119 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները կոտրել եւ գողացել են։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրը հայտնում է, որ գողւթյան արդյունքում ավտոմեքենայի սեփականատերը կրել է մոտ 250 հազար դրամի վնաս։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայի սեփականատերը մասնագիտությամբ բժիշկ է։

Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա...