Ճանապարհին ինձ մոտեցավ Լևոնը, ով 3 օր առաջ էր վերադարձել Շանհայից․ ԱՆ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քիչ առաջ, կառավարություն գնալիս ճանապարհին ինձ մոտեցավ Լևոն Հայրապետյանը, ով 3 օր առաջ էր վերադարձել Շանհայից՝ հատուկ հայտնելու, որ պատշաճ հսկողության տակ է մինչև հիվանդության ինկուբացիոն ժամանակաշրջանի ավարտը։
Նա, լինելով չինարենի մասնագետ, նաև հայտնեց տեղում եղած իրավիճակի մասին, որ ինչպես և մյուս շնչառական վիրուսներով պայմանավորված հիվանդությունների դեպքում, հիվանդությունը ծանր է ընթանում միայն ուղեկցող քրոնիկ հիվանդություններով և այլ ռիսկի խմբերում եղած մարդկանց մոտ։
Հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են։ Հետևեք պաշտոնական լրահոսին։
Հ.Գ. առողջ մարդու պատշաճ հսկողությունը չի ենթադրում նրա մեկուսացում այլ անձանցից, այլ սահմանափակվում է նրա առողջական վիճակի փոփոխության հսկողությամբ, իսկ փոփոխության դեպքում՝ բուժումով»։
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Նախկին իշխանությունները պայմանավորվել են 5 միլիարդ դոլարով Արցախը հանձնել Ադրբեջանին. Սամվել Բաբայան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...