Ալագյազ-Ապարան ճանապարհին վթար է տեղի ունեցել. կան վիրավորներ
Հունվարի 31-ին, ժամը 15:59-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Airtek» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Բ., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորները՝ Աշխեն Բ.-ն (ծնված 1991 թ.) և Անդրանիկ Բ.-ն (ծնված 2018 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Ապարանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Ադրբեջանում, որը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում
Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Արցախում զինվոր է վիրավորվել. վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
Արմավիրի մարզում սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 զինված քաղաքացի է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմա...