Քննարկել ենք մի խումբ ակտիվիստների բերման ենթարկելու հարցերը. Ալեն Սիմոնյան
«ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ քննարկվել են բոլոր հարցերն ու անհանգստությունները, քննարկվել են ոստիկանությունում բարեփոխումների, մի խումբ ակտիվիստների բերման ենթարկելու հարցերը, քննարկվել են ոստիկանություն բարեփոխումների հետ կապված հարցերը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ տեղին չէ հայտարարել, որ բերման ենթարկված ընդդիմադիր ակտիվիստները քաղաքական հետապնդման են ենթարկվում։
«Այն մարդը, որը տարբեր բնույթի վիրավորանքներ է հնչեցնում իշխանությանը, քաղաքական գործիչ չէ: Ուստի քաղաքական հետապնդումներից խոսել և քաղաքական գնահատականներ տալ, այդպես մենք անարգում ենք այլ քաղաքական գործիչներին: Խոսքը միայն իշխանական գործիչների մասին չէ: Ոստիկանությունն ունի նաև կանխարգելիչ ֆունկցիա։ Ձեր նշած անձինք հայտնի են իրենց ռադիկալ հայտարարություններով։ Իրենց հետ կապված եղել է տեղեկություն։ Ոստիկանությունը գործել է իր իրավունքների սահմաններում»,- ասել է Սիմոնյանը:
Օրեր առաջ հայտնել էինք` ոստիկանությունը բերման էր ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նույն կասկածանքով բերման է ենթարկվել նաև «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Ձերբակալվել էին նաև «Ադեկվադի» անդամներ Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը:
Ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Նախկին իշխանությունները պայմանավորվել են 5 միլիարդ դոլարով Արցախը հանձնել Ադրբեջանին. Սամվել Բաբայան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...