Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
Ողջունելով դեսպանին՝ Լիլիթ Մակունցը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը:
Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր, կարեւորվել է երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը:
Անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգիայի, պլաստմասի վերամշակման եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցությանը, փորձի փոխանակմանը:
Դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեն վերահաստատել է Լիտվայի
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Նախկին իշխանությունները պայմանավորվել են 5 միլիարդ դոլարով Արցախը հանձնել Ադրբեջանին. Սամվել Բաբայան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...