Ես ցանկություն ունեմ ծառայել Հայաստանին․ ոստիկանապետի պատոնակատար
Ես իմ պարտականությունները կատարելու եմ մինչեւ վերջին պահը. կատարելու եմ բարձր պատասխանատվությամբ: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:
Հարցին, թե արդյոք վարչապետն իրեն առաջարկ արել է, որ ոստիկանապետ նշանակվի, Սարգսյանը պատասխանեց. «Եթե դեռ չի որոշվել՝ ես մնալու եմ, թե ոչ, ինչու պետք է առաջարկ լինի»:
Պատասխանելով հարցին, թե ցանկություն ունի՞ նշանակվել ոստիկանապետը, Սարգսյանը նշեց․ «Ես ցանկություն ունեմ ծառայել Հայաստանին, որտեղ էլ որ լինի»:
Ոստիկանապետի պաշտոնակատարը խոսեց նաև «Ադեկվատ» խմբի անդամներին բերման ենթարկելու հիմնավորումների մասին:Նրա խոսքով՝ Հայաստանում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում: «Ոստիկանությունը լիազորություն ունի ստացված տեղեկությունները ստուգելու համար բերման ենթարկել մարդկանց։ Տեղեկությունները ստուգվում են և սահմանված ժամկետում բերման ենթարկվածները բաց են թողնվում»,-եզրափակեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Նախկին իշխանությունները պայմանավորվել են 5 միլիարդ դոլարով Արցախը հանձնել Ադրբեջանին. Սամվել Բաբայան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...