ԵԽԽՎ-ում թեժ է, բայց նախագահողը սանկցիաներ չի կիրառում. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը, ով օրերս ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵԽԽՎ-ում կրքերը նորից թեժացել են: Երկուշաբթի առավոտյան վիճարկվեց Ռուսաստանի պատվիրակության իրավասությունը, իսկ հիմա այդ նույն թեմայով բանավեճ է․ հաստատե՞լ իրավասությունները, թե՞ ոչ։ Չհաստատման դեպքում ռուսական պատվիրակությունը կրկին կբացակայի, ինչպես նախկինում էր չորս տարի բացակա։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Տոլստոյի ելույթի ժամանակ ուկրաինացի պատվիրակներից մի քանիսը հարվածում էին սեղաններին, իսկ ելույթից հետո կրքերը չէին հանդարտվում, ինչպես նաև տեղերից գոռացող ուկրաինացի պատվիրակները բանավիճում էին՝ խանգարելով նիստի ընթացքը:
Ամեն դեպքում նախագահողը որևէ սանկցիա չկիրառեց որևէ երկրի պատվիրակի նկատմամբ: Ի վերջո, նիստը կրկին հունի մեջ ընկավ և շարունակվում է լարված մթնոլորտում: Վերջում սպասվում է քվեարկություն»:
Նմանատիպ հոդվածներ
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Նախկին իշխանությունները պայմանավորվել են 5 միլիարդ դոլարով Արցախը հանձնել Ադրբեջանին. Սամվել Բաբայան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...