Միլան-Երևան չվերթը խնդիրներ է առաջացրել
Ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և ուղևորների, 28.01.2020թ. Ryanair -ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ Ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Այս մասին գրում է NEWS.am-ը: Սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով։
Տեղեկացնում ենք, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր:
▪️ Ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ,
▪️ Հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։
Խորհուրդ ենք տալիս պահել Ձեր ճամփորդության հետ կապված ցանկացած ապացույց:
Ենթադրյալ իրավախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու համար վերադառնալուն պես առաջարկում ենք լրացնել հայտը www.passenger.am կայքում։
Հարգելի հետևորդներ, եթե սույն չվերթով ՀՀ վերադարձող Ուղևորներին ճանաչում ենք, խնդրում ենք կիսվել այս հրապարակմամբ ու տեղեկացնել, որ կարող են նաև այցելել www.passenger.xn--am-1bd մանրամասն տեղեկության և խորհրդատվության համար։
Auroranews.am-ը կապ հաստատեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանի հետ, ով ասաց,որ նման ինֆորմացիայի չի տիրապետում և առաջին անգամ է լսում նման իրավիճակի մասին:
Կապ հաստատեցինք նաև Միլանից-Երևան վերադարձած քաղաքացու հետ, ով ասաց, որ խնդիրներ չեն եղել, բարեհաջող վերադարձել են Հայաստան:
Փորձեցինք կապ հասատել նաև Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ, սակայն վերիջնս չպատասխանեց հեռախոսազանգերին: