Կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը
Կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգում 4 հարց էր:
Նախ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ներկայացրել է հաշվետվություն ազգային հավաքականում իր կատարած աշխատանքի վերաբերյալ: Կայացել է քննարկում, ՀՖՖ Գործկոմի անդամները հարցեր են ուղղել Աբրահամ Խաշմանյանին:
Հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն, ՀՖՖ Գործկոմը որոշել է հաշվետվությանն անդրադառնալ և դրան տալ ամբողջական գնահատական ՀՖՖ Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում:
ՀՖՖ նախագահի առաջարկով որոշվել է ստեղծել ՀՖՖ նախագահին կից երկու ժամանակավոր կոմիտե՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ղեկավարների մասնակցությամբ:
Օրակարգի վերջին կետով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով հաստատվել է ՀՖՖ նոր Գլխավոր քարտուղարի թեկնածությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեն միաձայն քվեարկել է Արթուր Ազարյանի՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման օգտին: