ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաքգրեգոր-Սերոնեի. 40 վայրկյանում մենամարտն ավարտվեց

Այսօր խառը մենամարտերի 2 քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը Լաս Վեգասում մրցեց Դոնալդ Սերոնեի հետ։ 

Մաքգրեգորը առաջին ռաունդի 40-րդ վայրկյանին գետնին տապալեց Սերոնեին և կարելի է ասել ՝ մենամարտը ավարտվեց դեռ չսկսված: 

Նշենք, որ 36-ամյա Սերոնեին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան առաջին օգնություն է ցուցաբերվել: 

Այսպիսով, Մաքգրեգորը որոշ դադարից հետո վերադարձավ օկտագոն և վստահ հաղթանակ տարավ: 

Վերջին անգամ իռլանդացին հաղթել էր 2016 թվականի նոյեմբերին, երբ նա առավելության հասավ Էդի Ալվարեսի նկատմամբ և նվաճեց թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը: 
 

Քաղաքականություն